View Sidebar

ՄԻԱՍՆԱԿԱՆ կարճ հեռախոսահամար 81-82

 

akcia-ՇԲԹ ԳԻՆmortu-qimmaqrumbmbulpoqr

  • big_ICadLrX1BaA(1)[1]​Հնչեց Մենդելսոնի քայլերգը, գետի նման հոսեց շամպայնը, իսկ հիմա ձեզ հուզում է – ինչպես վերադարձնել մաքրությունը ձեր ամենալավ զգեստին:

    -Կարևորն այն է, որ դրա մասին պետք է մտածել ժամանակին: Հարսանիքից մինչև մի քանի օր հետո Էլիտա-ում  պրակտիկորեն կարելի է վերացնել ցանկացած կեղտաբիծ:

    Բանը նրանում է, որ հնացած կեղտաբծերը հեռացնելը շատ բարդ է: Եթե աղտոտվածությունը դուք չեք նկատում, դա չի նշանակում, որ նա չկա: Շամպայնից , օծանելիքից  աչքի համար անտեսանելի հետքերը ժամանակի ընթացքում կարող են դեղնել և փչացնել զգեստը: Դավադիր են նաև տորթերից, ջնարակից, հյութերից, գինուց մնացած կեղտաբծերը:

    Ժամանակի ընթացքում այն նյութերը, որ պարունակում են շաքար և ճարպ, օքսիդանում են և ստանում շագանակագույն նրբերանգ:

    Հանդիսությունից հետո կարևոր հարց է հարսանյաց զգեստի քիմմաքրումը: Նուրբ իրերի մաքրումը անհրաժեշտ է կատարել շատ զգույշ: Հաճախ հարսանյաց զգեստի դրվագը իրագործվում է շատ նուրբ գործվացքով, արհեստական թանկարժեք քարերով, ասեղնագործությամբ կամ ուլունքներով, այդ պատճառով տնային պայմաններում նրա մաքրումը  հնարավոր չէ:

    Որպեսզի հարսանյաց զգեստը իր գեղեցկությամբ ձեզ ուրախացնի, մենք առաջարկում ենք որակով և զգուշավոր մաքրման տեխնոլոգիա:

  • Բնական մորթին հագուստի համար ամենաթանկ նյութերից մեկն է:

     
    mexovie kurtki

    Մորթուց մուշտակը համարվում է ձմեռային հանդերձանքի “թագուհին”: Բնական մորթուց պատրաստված հագուստը պահանջում է հոգատար վերաբերմունք: Միայն այդ դեպքում Ձեր մուշտակը կծառայի երկար տարիներ և լիովին կարդարացնի իր թանկ արժեքը:

    Մորթու պահպանման հիմնական կանոնը – պարբերաբար մաքրելն է:

    Եթե Ձեզ թվում է, թե մորթու վրա չկան կեղտի հետքեր, միք ծուլանա մի ավելորդ անգամ ևս հանձնել քիմմաքրման: Մակերեսին կեղտը կարող է լինել ոչ երևացող, բայց եթե տվյալ իրը կրում եք պարբերաբար , ապա աստառը հաստատ չի մնա մաքուր:

    Մասնագիտական հոգածությունը մորթին հուսալիորեն կպաշտպանի խոնավության , փողոցային փոշու և այլ նյութերի ազդեցությունից:

    Մորթու և մուշտակի մասնագիտական քիմմաքրումը ԷԼԻՏԱ-ում կօգնի վերադարձնել Ձեր սիրելի մուշտակի մաքրությունը, գույնը և փայլը:

  • brdyavermakner

    woolԲրդյաա վերմակները ձեզ տաքացնում են նույնիսկ ամենախիստ սառնամանիքներին և դրա  հետ միասին նրանք դրական են ազդում օրգանիզմի վրա: Դուք կարող եք վստահ լինել, որ բուրդը  չի առաջացնի ոչ մի գրգռվածություն և  ալերգիկ ռեակցիա, իսկ նրա կառուցվածքը չեզոքացնում է անդուր հոտերը:

    Բրդյա վերմակները գերազանց ներծծում են  խոնավությունը և կարգավորում են ջերմաստիճանը: Բնական բրդից վերմակները օգտակար են որպես հակաբորբոքային և հակաայտուցվածության միջոցներ:

    Սակայն ելնելով մի շարք պատճառներից բնական բրդից վերմակները և ներքնակները պահանջում են հատուկ խնամք: Օրինակ նրանց մեջ կարող  է  բազմանալ   փոշու տիզը, իսկ   նա առաջ է բերում ալերգիա:

    Հակացուցված է բուրդը լվանալ  լվացքի մեքենայում:  Ժամանակակից  լվացքի մեքենաներում  լվանալիս  բարձր պտույտաթվերից բրդի թելիկները ամուր փակչում են իրար  և բուրդը դառնում է քեչա:

    Վերմակների ու ներքնակների օգտագործման  ժամանակ բրդի թելիկները ժամանակի ընթացքում խտանում են և վերմակը կորցնում է իր տեսքը: Ահա դրա համար տարին գոնե մեկ անգամ  բրդյա լցուկով  վերմակները, ներքնակները  հարկավոր է  մաքրել:

    ԷԼԻՏԱ-ում  առաջարկվում է դրանց մաքրման  սեփական տեխնոլոգիան:

    Եթե  հին վերմակների ու ներքնակների մթելները  մաշվել են, մեզ մոտ կարելի է պատվիրել կարել նորերը բարձրորակ և էկոլոգիապես մաքուր կտորից:

  • podushki

    160744_e3bb8e5c16 Յուրաքանչյուր կին իր կյանքում գոնե մեկ անգամ փորձել է տնային պայմաններում ինքնուրույն մաքրել բարձերը: Եվ նրանցից շատերը այդ գործողությունը վերհիշում են ահով, իսկ  թաց թռչունի հոտը այդ գործն ավարտելուց հետո դեռ երկար են  զգում:

    ԷԼԻՏԱ-ն  առաջարկում է ձեր բարձերի բմբուլե  լցուկի չոր մաքրում  ժամանակակից սարքվորումով:

    Մեզ մոտ կարելի է  ոչ միայն նորացնել, այլ նաև նորոգել ձեր բարձը – փոխելով մթելը -  անդորրագրի վրա նշելով չափսերը:

    Հիշեք ԷԼԻՏԱ-ում կարելի է մաքրել ինչպես տատիկի հին փետրաներքնակը, այնպես էլ նոր  «ֆիրմային» արտադրանք:

    Բարձերը և փետրաներքնակները խորհուրդ է տրվում մաքրել  ոչ պակաս քան տարին մեկ անգամ:

    Ծառայություն պատվիրել դուք կարող  եք`

     հակադարձ կապի  ձևով

    Զանգահարելով  թեժ գծի հեռախոսահամարներին

    (010) 391-091

    (099) 391-091

    (010) 444-447

facebook-logo-png-transparent-background-i17