Քիմմաքրման ձեռնարկության ճիշտ ընտրությունը շատ կարևոր է:
Հաճախորդների մեծամասնությունը ուշադրություն է դարձնում առաջին հերթին ծառայության արժեքի վրա, սակայն գլխավորը ծառայության արժեքը չէ: Ամենակարևորը դա աշխատանքի որակն է:
Քիմմաքրման տարբեր ձեռնարկություններում աշխատանքի որակը էականորեն տարբեր է: Ինչպես հասկանալ, թե ձեր հագուստը տվյալ ձեռնարկությունում արդյոք չեն փչացնի: Ինչպես ընտրել նրանցից ավելի հարմարը: Քիմմաքրման ձեռնարկության ճիշտ ընտրության համար հարկավոր է հաշվի առնել երկու բան – ծանոթների կարծիքը, ինչպես նաև փորձնական մաքրման արդյունքները:
Կարևոր նշանակություն ունի իրերը քիմմաքրման ընդունման գործընթացը: Ընդունողն անպայման պիտի ուշադիր զննի իրերը, ինչպես նաև պիտակները /եթե դրանք չկան, պետք է պատվիրատուի ուշադրությունը հրավիրել դրա վրա/, հաճախորդից իմանա աղտոտվածության ծագումը, բնույթը և վաղեմությունը, պիտի աշխատի որոշել կարող է արդյոք ձեռնարկությունը իր ունեցած սարքավորումներով կատարել տվյալ իրի մաքրումը:
Եթե դիտարկումից հետո ընդունողը նշում է գոյություն ունեցող և հնարավոր է պատվիրատուի կողմից իրի չնկատված թերությունները /կամ եթե այդ մասին պատվիրատուին տեղյակ են պահում ձեռնարկությունից զանգահարելով/, նաև զգուշացնում են այնպիսի խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ մաքրման պրոցեսի ընթացքում, նշանակում է ընդունումը կատարվել է պատշաճ ձևով:
Եթե հաճախորդին ոչ մի հարց չի տրվում և ոչ մի տեղեկատվություն չի ներկայացվում – հարկավոր է մտածել քիմմաքրման մի այլ ձեռնարկություն ընտրելու մասին:
Սակայն, հիշեք, որ լինում են դեպքեր, երբ այն իրերը , որ դուք տվել եք մաքրման պատրաստված չեն բնական նյութերից և նրանք ոչ թե օրիգինալ են, այլ կեղծ:
Ոչ հազվադեպ է պատահում նաև, որ պիտակի վրա նշված նյութերը չեն համապատասխաում այն նյութերին, որոնցից պատրաստված է իրը և դրա հետևանքով պրակտիկորեն չի կարելի կանխատեսել, թե այդ իրը ինչպես կպահի իրեն մաքրող նյութի հետ շփվելիս:
Եթե քիմմաքրումը ճիշտ է կատարված, իրը պիտի լինի մաքուր /բացառությամբ այն կեղտաբծերի, որոնց վերացումն անհնար է/, ճիշտ արդուկված, առանց կողմնակի հոտերի: