View Sidebar

Ընկերության մասին

Շնորհակալություն մեր կայքն այցելելու համար:

Հույս ունենք, որ կայքում տեղ գտած տեղեկությունները Ձեզ հետաքրքիր կլինեն:

 ԷԼԻՏԱ լվացքատունը կազմակերպվել է 1996 թվին:

Լվացքատունը ստեղծելիս մենք մեր առաջ դրել էինք երկու խնդիր – հաճախորդներին մատուցել որակյալ ծառայություն և ապահովել մաքսիմում հարմարավետություն: Ընդունվեց սկզբունքային մի որոշում – կատարել բացառապես անհատական լվացք:

Կասկածներ կային, թե հաճախորդները կհավատան արդյոք, որ յուրաքանչյուր պատվիրատուի սպիտակեղենը լվացվում է խիստ անհատական:

Քանի որ մինչ այդ նրանք շփվել էին սովետական ժամանակների լվացքատների հետ, որտեղ ինչպես հայտնի է սպիտակեղենի վրա կարվում էին հաշվեպիտակներ և բոլոր պատվերները լվացվում էին միասին:

   Բարեբախտաբար որոշ ժամանակ անց հասկացանք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք – մեր համաքաղաքացիները կարող է դանդաղ, բայց ետ կանգնեցին այդ կարծրատիպից:

  Հենց սկզբից մենք որոշեցինք մեր հաճախորդներին ապահովել անվճար առաքման հնարավորություն – առաջ ծառայությունների շրջանում չկար նման բան:

  Առաքման շնորհիվ հաճախորդը այլևս ստիպված չէ շոգին կամ անձրևին սպիտակեղենը տանել ընդունման կետ – բավարար է միայն զանգահարել հեռախոսով և հերթապահին թելադրել քո հասցեն:

  Մենք միշտ պահպանել ենք և շարունակում ենք անմիջական կապ պահպանել հաճախորդների հետ, ջանալով որքան հնարավոր է շատ հաշվի առնել նրանց ցանկությունները:

Այսպես, հաշվի առնելով բազմաթիվ զանգերը և գրավոր հարցման արդյունքները, 2000 թվին մենք բացեցինք քիմմաքրում, 2003 թվից կարողացանք առաջարկել շտապ քիմմաքրման և լվացքի ծառայություններ, ինչպես նաև գորգորի լվացում: