1

Տեքստիլի քիմմաքրում

Տեքստիլը դա հագուստն է, որը մենք կրում ենք բոլոր դեպքերում, ջինսեր, փողկապներ, կիսաշրջազգեստ, գործած հագուստ, տաբատ և պիջակ, սպորտային կոմպլեկտներ, կեպկաներ և գլխարկներ, շրջազգեստ – ներառյալ հարսանյաց և երեկոյան զգեստները, վերարկու – ինչպես բրդյա, այնպես էլ լցուկով, այդ քվում նաև աղվափետուրով, մասնագիտական և պրոֆեսիոնալ հագուստ, ներառյալ եկեղեցականը, զինվորական համազգեստը և այլն:

Ֆիրմայի աշխատակցուհին ընդունելով իրը քիմմաքրման ուշադիր զննում է այն, նկատում և նշում է նրա առանձնահատկությունները:

ԷԼԻՏԱ-ի հոգատար ձեռքերին վստահում են պահպանման տեսակետից ամենաբարդ իրերը: Առաջին հերթին նրանք, որոնք տնային պայմաններում դժվար է մաքրել. Օրինակ երեկոյան զգեստները կամ հարսանյաց շորերը:

Ծառայության որակը ԷԼԻՏԱ-ում միշտ գերազանց է, այստեղ կիրառում են ամենալավ սարքավորումները – գերմանական, ինչպես նաև ամենաառաջավոր տեխնոլոգիաները:

Բոլոր պատվերները ստուգում անցնելուց հետո կոմպլեկտավորվում և փաթեթավորվում են անհատապես:

2

Մորթու քիմմաքրում

Բնական մորթին հագուստի համար ամենաթանկ նյութերից մեկն է:

Մորթուց մուշտակը համարվում է ձմեռային հանդերձանքի “թագուհին”: Բնական մորթուց պատրաստված հագուստը պահանջում է հոգատար վերաբերմունք: Միայն այդ դեպքում Ձեր մուշտակը կծառայի երկար տարիներ և լիովին կարդարացնի իր թանկ արժեքը:

Մորթու պահպանման հիմնական կանոնը – պարբերաբար մաքրելն է:

Եթե Ձեզ թվում է, թե մորթու վրա չկան կեղտի հետքեր, միք ծուլանա մի ավելորդ անգամ ևս հանձնել քիմմաքրման: Մակերեսին կեղտը կարող է լինել ոչ երևացող, բայց եթե տվյալ իրը կրում եք պարբերաբար , ապա աստառը հաստատ չի մնա մաքուր:

Մասնագիտական հոգածությունը մորթին հուսալիորեն կպաշտպանի խոնավության , փողոցային փոշու և այլ նյութերի ազդեցությունից:

Մորթու և մուշտակի մասնագիտական քիմմաքրումը ԷԼԻՏԱ-ում կօգնի վերադարձնել Ձեր սիրելի մուշտակի մաքրությունը, գույնը և փայլը:

Կաշվի և թավշեկաշվի քիմմաքրում

Աղաղած կաշվից մուշտակները /դուբլյոնկա/ , կաշվե կուրտկաները, վերարկուները:

Ողջ արտաքին հագուստը մենք ձեռք ենք բերում այն համոզմամբ, որ դրանք կօգտագործենք երկար: Եվ մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իրը իր արտաքին տեսքը և փայլը պահպանի մի քանի տարի:

Բայց ոչմեկի համար գաղտնիք չէ, որ մեր ձմեռային շորերը ստիպված են տանել ձմեռվա “հրապույրները” – ձյունը, անձրևը, ցեխը և այլ ազդող գործոններ:

Դրա համար հագուստը գնելիս արդեն պետք է մտածել, թե որքան կարևոր է կաշվե ապրանքի մաքրումը անմիջապես ձմեռվանից հետո:

Շատ կարևոր է ժամանակին կատարել կաշվի և թավշեկաշվի մաքրումը: Ամենաճիշտն է աղաղած կաշվից մուշտակը հանձնել մաքրման սեզոնի վերջանալուց անմիջապես հետո, որովհետև հնացած կեղտաբծերը վերացնելն ավելի դժվար է: Բացի այդ կեղտոտ ապրանքը ավելի “համեղ” է ցեցի համար:

Անհատական լվացք

Անկողնային սպիտակեղենի անհատական լվացք

Լվանալ լվացքատանը ավելի արդյունավետ ու քաղաքավարի է, քան տանը:

Ի տարբերություն սովորական լվացող փոշուց մասնագիտական միջոցները հաշվի են առնում տարբեր գործվացքների առանձնահատկությունները:

Եվս մեկ փաստարկ’ ի օգուտ մասնագետների – դա մասնագիտական արդուկումն է:

Յուրաքանչյուր տնտեսուհի գիտի, թե որքան ուժ է պահանջվում սավանների և վերմակասավանների արդուկման համար, հատկապես երկտեղանի կոմպլեկտների, ինչպես նաև դեկորատիվ վարագույրների համար:

Լվացքատանը անկողնային սպիտակեղենը ոչ միայն գերազանց արդուկում են, այլ նաև սեղմում են մամլիչով, որից սպիտակեղենի կույտը դառնում է կոմպակտ և քիչ տեղ է գրավում պահարանում:

Յուրաքանչյուր ապրանք անցնում է որակի ստուգում ըստ գործող տեխնոլոգիական պահանջների:

Ստուգումից հետո բոլոր պատվերները կոմպլեկտավորվում են և փաթեթավորվում անհատապես

Բմբուլե վերմակների և բարձերի մաքրում

Բմբուլե վերմակների և բարձերի մաքրում
Յուրաքանչյուր կին իր կյանքում գոնե մեկ անգամ փորձել է տնային պայմաններում ինքնուրույն մաքրել բարձերը: Եվ նրանցից շատերը այդ գործողությունը վերհիշում են ահով, իսկ թաց թռչունի հոտը այդ գործն ավարտելուց հետո դեռ երկար են զգում:

ԷԼԻՏԱ-ն առաջարկում է ձեր բարձերի բմբուլե լցուկի չոր մաքրում ժամանակակից սարքվորումով:

Մեզ մոտ կարելի է ոչ միայն նորացնել, այլ նաև նորոգել ձեր բարձը – փոխելով մթելը – անդորրագրի վրա նշելով չափսերը:

Հիշեք ԷԼԻՏԱ-ում կարելի է մաքրել ինչպես տատիկի հին փետրաներքնակը, այնպես էլ նոր «ֆիրմային» արտադրանք:

Բարձերը և փետրաներքնակները խորհուրդ է տրվում մաքրել ոչ պակաս քան տարին մեկ անգամ:

Ծառայություն պատվիրել դուք կարող եք`

հակադարձ կապի ձևով

Բրդյա վերմակների և ներքնակների մաքրում

Բրդյաա վերմակները ձեզ տաքացնում են նույնիսկ ամենախիստ սառնամանիքներին և դրա հետ միասին նրանք դրական են ազդում օրգանիզմի վրա: Դուք կարող եք վստահ լինել, որ բուրդը չի առաջացնի ոչ մի գրգռվածություն և ալերգիկ ռեակցիա, իսկ նրա կառուցվածքը չեզոքացնում է անդուր հոտերը:

Բրդյա վերմակները գերազանց ներծծում են խոնավությունը և կարգավորում են ջերմաստիճանը: Բնական բրդից վերմակները օգտակար են որպես հակաբորբոքային և հակաայտուցվածության միջոցներ:

Սակայն ելնելով մի շարք պատճառներից բնական բրդից վերմակները և ներքնակները պահանջում են հատուկ խնամք: Օրինակ նրանց մեջ կարող է բազմանալ փոշու տիզը, իսկ նա առաջ է բերում ալերգիա:

Հակացուցված է բուրդը լվանալ լվացքի մեքենայում: Ժամանակակից լվացքի մեքենաներում լվանալիս բարձր պտույտաթվերից բրդի թելիկները ամուր փակչում են իրար և բուրդը դառնում է քեչա:

Վերմակների ու ներքնակների օգտագործման ժամանակ բրդի թելիկները ժամանակի ընթացքում խտանում են և վերմակը կորցնում է իր տեսքը: Ահա դրա համար տարին գոնե մեկ անգամ բրդյա լցուկով վերմակները, ներքնակները հարկավոր է մաքրել:

ԷԼԻՏԱ-ում առաջարկվում է դրանց մաքրման սեփական տեխնոլոգիան:

Եթե հին վերմակների ու ներքնակների մթելները մաշվել են, մեզ մոտ կարելի է պատվիրել կարել նորերը բարձրորակ և էկոլոգիապես մաքուր կտորից:

Գորգերի մաքրում

Գորգերի լվացումը կատարվում է մասնագիտացված արտադրամասում, որը հնարավորություն է տալիս հեռացնել

ցանկացած աղտոտվածություն և հոտ, վերականգնել խավը և գույներին վերադարձնել իրենց պայծառությունը:

Գորգերի մաքրումը ձեր ընտանիքի ոչ մեկ սերունդ տեսած բազմամյա աղտոտումով, գինու, մաստակի, յուղի, սուրճի հետքերով գորգին տալիս է երկրորդ կյանք:

Եթե դուք փորձում եք աղտոտվածությունը հանել գորգերի լվացման համար նախատեսված հեղուկներով, գիտեք, թե որքան դժվար է. նախ պետք է պատրաստել փրփրող լուծույթ, ապա դրանով շփել աղտոտված մասերը, որից հետո պետք է հանել հեղուկի մնացորդը գորգից /սովորական սպունգով դա պրակտիկորեն անհնար է/, հետո ամբողջ օրը սպասել, որ գորգը չորանա: Արդյունքում կեղտը և անդուր հոտը չեն անհետանում:

Ինչու այդպես տանջվել, եթե ԷԼԻՏԱ-ում գորգերի մաքրումը երաշխիք է այն բանի, որ աղտոտվածության ամենաբարդ տեսակներից հետք չի մնա:

Ներկում

Հայտնի է, որ հագուստը կրելուց, հաճախ լվանալուց, ինչպես նաև արևի ճառագայթների ազդեցության տակ կորցնում  է իր տեսքը, գունաթափվում է։

Սակայն մի շտապեք հրաժարվել Ձեր սիրած բլուզից կամ տաբաից։

Մենք առաջարկում ենք բամբակյա հագուստի ներկման ծառայություն, ինչի շնորհիվ Դուք  կկարողանաք նորից կրել Ձեր հագուստը։

Ի դեպ ներկման ծառայության արժեքի մեջ մտնում է նաև հագուստի քիմմաքրումն ու արդուկումը։

Խաղալիքների մաքրում

Խաղալիքների մաքրումը ձեր երեխայի առողջության երաշխիքն է.

Երբ երեխաները խաղում են խաղալիքներով , նրանցում շատ արագ կուտակվում է փոշի ու կեղտ:Դրա համար հարկավոր է պարբերաբար մաքրել խաղալիքները:

Տնային պայմաններում պրակտիկորեն անհնար է փափուկ խաղալիքները լրիվ մաքրել և նրանց վերադարձնել իրենց սկզբնական տեսքը, որովհետև լվացման դեպքում նրանք լրիվ չեն չորանում, իսկ դա առաջացնում է միկրոբների բազմացում:Բացի այդ խաղալիքները դեֆորմացվում են և սկսում են ներսից հոտել:

Ձեռքով կամ կենցաղային լվացքի մեքենայով լվացող նյութերը լրիվ չեն հեռացվում, իսկ դա երեխայի մոտ կարող է առաջացնել ալերգիա:

Էլիտա-ն կատարում է փափուկ խաղալիքների էկոլոգիական մաքրում խոնավ մաքրման տեխնոլոգիայով:Դա հնարավորություն է տալիս պահպանել խաղալիքի ձևը,մաքսիմում մաքրել այն, չորացնել խուսափելով քիմիական նյութերի ուժող ազդեցությունից:

Մաքրումից հետո խաղալիքները մնում են փափուկ ու խավոտ և որպեսզի երեխաների սիրելի խաղալիքները լինեն ոչ միայն մաքուր ու չոր ներսից և դրսից և ունենան հաճելի հոտ, մենք մեր աշխատանքում օգտագործում ենք հիպոալերգեն նյութեր, որոնք բացարձակ անվտանգ են ձեր երեխայի համար:

Հարսանյաց զգեստների քիմմաքրում

Հնչեց Մենդելսոնի քայլերգը, գետի նման հոսեց շամպայնը, իսկ հիմա ձեզ հուզում է – ինչպես վերադարձնել մաքրությունը ձեր ամենալավ զգեստին:

-Կարևորն այն է, որ դրա մասին պետք է մտածել ժամանակին: Հարսանիքից մինչև մի քանի օր հետո Էլիտա-ում պրակտիկորեն կարելի է վերացնել ցանկացած կեղտաբիծ:

Բանը նրանում է, որ հնացած կեղտաբծերը հեռացնելը շատ բարդ է: Եթե աղտոտվածությունը դուք չեք նկատում, դա չի նշանակում, որ նա չկա: Շամպայնից , օծանելիքից աչքի համար անտեսանելի հետքերը ժամանակի ընթացքում կարող են դեղնել և փչացնել զգեստը: Դավադիր են նաև տորթերից, ջնարակից, հյութերից, գինուց մնացած կեղտաբծերը:

Ժամանակի ընթացքում այն նյութերը, որ պարունակում են շաքար և ճարպ, օքսիդանում են և ստանում շագանակագույն նրբերանգ:

Հանդիսությունից հետո կարևոր հարց է հարսանյաց զգեստի քիմմաքրումը: Նուրբ իրերի մաքրումը անհրաժեշտ է կատարել շատ զգույշ: Հաճախ հարսանյաց զգեստի դրվագը իրագործվում է շատ նուրբ գործվացքով, արհեստական թանկարժեք քարերով, ասեղնագործությամբ կամ ուլունքներով, այդ պատճառով տնային պայմաններում նրա մաքրումը հնարավոր չէ:

Որպեսզի հարսանյաց զգեստը իր գեղեցկությամբ ձեզ ուրախացնի, մենք առաջարկում ենք որակով և զգուշավոր մաքրման տեխնոլոգիա:

ՊԱՐԿ – միայն արդուկում

Եթե Դուք լվացել եք Ձեր հագուստը (վերնաշապիկ, տաբատ և այլն) կամ անկողնային սպիտակեղենը, հոգնել եք այն արդուկելուց կամ ժամանակ չունեք,ապա զանգահարեք 81-82 կարճ համարին։

Վերցրեք մեր առաքիչից պարկը և լցրեք այն հագուստով կամ, արդուկման ենթակա, այլ իրերով (մինչև 10 կտոր)։

Վճարեք պարկում առկա իրերի արդուկման համար ընդամենը 5500 դրամ և ստացեք պատրաստի պատվերը երեք օրից։

Երկկողմանի առաքումն անվճար է։