Քիմմաքրումը իրականացվում է <<Կատարողի>> կողմից, Պատվիրատուի հանձնարարմամբ, համաձայն ԳՕՍՏ51108-97-ի պահանջների։
<<Կատարողը>> պատասխանատվություն չի կրում՝
-այն հագուստի մաքրման որակի կամ վնասման համար, որի վրա բացակայում է դրա մաքրման պայմանական նշաններով պիտակը, կամ եթե առկա պիտակի վրա նշված պայմանական նշանները ակնհայտորեն չեն կարող կիրառվել որպես քիմմաքրման մեթոդ տվյալ հագուստի համար,
– հագուստի, ինչպես նաև սպիտակեղենի, վարագույրների, ծածկոցների վնասվելու կամ գունաթափվելու դեպքում, եթե դա բնական մաշվածության կամ առկա ներծծված լաքաների, կամ արևի ազդեցության արդյունք է (հատկապես հագուստի օձիքի, ուսերի, ծնկների մասում), կամ այլ , քիմմաքրման ձեռնարկությունից անկախ պատճառով,
– հնացած, կամ անհայտ ծագման լաքաների, կամ կամ այն լաքաների չհեռացման համար, որոնք նախապես մշակվել են տնային պայմաններում,
– չհանվող ֆուրնիտուրայի ամբողջականության համար ( շղթաներ, ճարմանդներ, դուրգամված կոճակներ, ուլունքներ և այլն)
-տրիկոտաժից կամ գործված իրերի վրայից <<հատի>> գնալու համար,
– տնային պայմաններում արդուկելու հետևանքով հագուստի վրա առաջացած վառած կամ փայլող տեղերի համար, որոնք կարող են արտահայտվել մաքրումից հետո․
– հագուստի վրայի ցեցի վնասած տեղերի ավելացման կամ մեծացման համար (անգամ մինչև ծակվելը)
– գրպաններում մնացած իրերի համար։
Կաշվե իրերի մաքրման ժամանակ հնարավոր է՝
-գույնի էական փոփոխություն,
– կաշվե տարբեր կտորների գույնի երանգի տարբերություն
– փայլի մասնակի կամ լրիվ կորուստ
-կարերի մասնակի կամ ամբողջովին քանդվելը։
– շփվող մասերում (օրինակ՝ օձիք, թևքեր, փեշ,գրպաններ) կամ կարերի մոտ մաշվածության ավելացում կամ առաջացում , ինչպես նաև դեֆեկտների առավել արտահայտվածություն,
– հագուստ արտադրողի մեղքով (կաշվի սխալ մշակման պատճառով ) առաջացած կաշվի բարակած տեղերում պատռվածքների , ծակերի առաջացում։
Սոսնձային մեթոդով (սոսնձի օգտագործմամբ) պատրաստված իրերի մաքրման ժամանակ հնարավոր է <<փուչիկների>> առաջացում, հագուստի գործվացքի թուլացում և հագուստի ընդհանուր տեսքի կորուստ։
Քիմմաքրման ընթացքում հնարավոր է հնացած մորթե իրերի մասնակի մազաթափ և բաց գույնի իրերի դեղնվածության առաջացում։
Զուգակցված հագուստի ինչպես նաև հատուկ բնույթի լաքաների մաքրման արժեքը որոշվում է անհատականորեն։
Տեքստիլից իրերը ընդունվում են մաքրման առանց երաշխիքի։
Ներկումը հնարավորէ իրականցնել միայն տվյալ գույնից դեպի ավելի մուգ գույն ։ Ներկման ընդունվում են միայն բամբակյա իրեր, տեքստիլի մեջ առկա արհեստական թելերը հանդիսանում են ցանկալի արդյունքի ստացման խոչընդոտ ։ Հագուստի կարերը հիմնականում լինում են արհեստական թելերից, հետևաբար դրանք չեն ներկվում։Սպիտակեցնող նյութերից առաջացած գունաթափված հետքերով իրերը հնարավոր է ներկել միայն սև գույն։ Ներկման արդյունքում հնարավոր է իրերը ենթարկվեն դեֆորմացիայի ( ֆիզիկական չափսերի փոփոխություն, <<փուչիկների>> , պատռվածքների առաջացում):
Պատրաստի պատվերը Կատարողը կարող է իր մոտ պահել մինչև 30 օրացույցային օր, այնուհետև յուրաքանչյուր օրվա համար կգանձվի 400դրամ ևս 30օրվա ընթացքում։ Այդ ժամկետը ևս լրանլուց հետո Կատարողը ոչ մի պատասխանատվություն չի կրում պատվերի պահպանման համար։
Բմբուլե բարձերի և բրդյա վերմակների, ներքնակների մաքրման արդյունքում հնարավոր է քաշի որոշակի փոփոխություն ։
Բրդյա գորգերի լվացման ժամանակ հնարավոր է ցեցի վնասած տեղերը դառնան ավելի արտահայտված ( անգամ մինչև ծակվելը) ։
Հարսանյաց զգեստների մաքրման ժամանակ հնարավոր է սիլիկոնով ամրացված քարերի կորուստ։
Ստորագրելով սույն անդորրագիրը Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունը այն մասին, որ մաքրման ենթակա իրերը ընդունվում են առանց մանրակրկիտ զննման։ Հետագայում ձեռնարկության համապատասխան աշխատակցի կողմից, մաքրման ուղարկված իրերը զննվում են տեսախցիկի առջև մինչև մաքրման ենթարկելը, և հայտնաբերված բոլոր թերությունների, ինչպես նաև անդորրագրում հայտնաբերված անճշտությունների մասին / քանակ, գումար, իրի մաքրման ծառայության արժեք/ տեղեկացվում է պատվիրատուին հեռախոսազանգով /որը կարող է ձայնագրվել/ , կամ կարճ հաղորդագրության միջոցով ։
ԷԼԻՏԱ © 1996 – 2024