Հարսանյաց զգեստներ
Հնչեց Մենդելսոնի քայլերգը, գետի նման հոսեց շամպայնը, իսկ հիմա ձեզ հուզում է – ինչպես վերադարձնել մաքրությունը ձեր ամենալավ զգեստին:
-Կարևորն այն է, որ դրա մասին պետք է մտածել ժամանակին: Հարսանիքից մինչև մի քանի օր հետո Էլիտա-ում պրակտիկորեն կարելի է վերացնել ցանկացած կեղտաբիծ:
Բանը նրանում է, որ հնացած կեղտաբծերը հեռացնելը շատ բարդ է: Եթե աղտոտվածությունը դուք չեք նկատում, դա չի նշանակում, որ նա չկա:
Շամպայնից , օծանելիքից աչքի համար անտեսանելի հետքերը ժամանակի ընթացքում կարող են դեղնել և փչացնել զգեստը: Դավադիր են նաև տորթերից, ջնարակից, հյութերից, գինուց մնացած կեղտաբծերը:
Ժամանակի ընթացքում այն նյութերը, որ պարունակում են շաքար և ճարպ, օքսիդանում են և ստանում շագանակագույն նրբերանգ:
Հանդիսությունից հետո կարևոր հարց է հարսանյաց զգեստի քիմմաքրումը: Նուրբ իրերի մաքրումը անհրաժեշտ է կատարել շատ զգույշ: Հաճախ հարսանյաց զգեստի դրվագը իրագործվում է շատ նուրբ գործվացքով, արհեստական թանկարժեք քարերով, ասեղնագործությամբ կամ ուլունքներով, այդ պատճառով տնային պայմաններում նրա մաքրումը հնարավոր չէ:
Որպեսզի հարսանյաց զգեստը իր գեղեցկությամբ ձեզ ուրախացնի, մենք առաջարկում ենք որակով և զգուշավոր մաքրման տեխնոլոգիա:
Բրդյա վերմակների մաքրում
Բրդյաա վերմակները ձեզ տաքացնում են նույնիսկ ամենախիստ սառնամանիքներին և դրա հետ միասին նրանք դրական են ազդում օրգանիզմի վրա: Դուք կարող եք վստահ լինել, որ բուրդը չի առաջացնի ոչ մի գրգռվածություն և ալերգիկ ռեակցիա, իսկ նրա կառուցվածքը չեզոքացնում է անդուր հոտերը:
Բրդյա վերմակները գերազանց ներծծում են խոնավությունը և կարգավորում են ջերմաստիճանը: Բնական բրդից վերմակները օգտակար են որպես հակաբորբոքային և հակաայտուցվածության միջոցներ:
Սակայն ելնելով մի շարք պատճառներից բնական բրդից վերմակները և ներքնակները պահանջում են հատուկ խնամք: Օրինակ նրանց մեջ կարող է բազմանալ փոշու տիզը, իսկ նա առաջ է բերում ալերգիա:
Հակացուցված է բուրդը լվանալ լվացքի մեքենայում: Ժամանակակից լվացքի մեքենաներում լվանալիս բարձր պտույտաթվերից բրդի թելիկները ամուր փակչում են իրար և բուրդը դառնում է քեչա:
Վերմակների ու ներքնակների օգտագործման ժամանակ բրդի թելիկները ժամանակի ընթացքում խտանում են և վերմակը կորցնում է իր տեսքը: Ահա դրա համար տարին գոնե մեկ անգամ բրդյա լցուկով վերմակները, ներքնակները հարկավոր է մաքրել:
ԷԼԻՏԱ-ում առաջարկվում է դրանց մաքրման սեփական տեխնոլոգիան:
Եթե հին վերմակների ու ներքնակների մթելները մաշվել են, մեզ մոտ կարելի է պատվիրել կարել նորերը բարձրորակ և էկոլոգիապես մաքուր կտորից:
Մորթու քիմմաքրում
Բնական մորթին հագուստի համար ամենաթանկ նյութերից մեկն է:
Մորթուց մուշտակը համարվում է ձմեռային հանդերձանքի “թագուհին”: Բնական մորթուց պատրաստված հագուստը պահանջում է հոգատար վերաբերմունք: Միայն այդ դեպքում Ձեր մուշտակը կծառայի երկար տարիներ և լիովին կարդարացնի իր թանկ արժեքը:
Մորթու պահպանման հիմնական կանոնը – պարբերաբար մաքրելն է:
Եթե Ձեզ թվում է, թե մորթու վրա չկան կեղտի հետքեր, միք ծուլանա մի ավելորդ անգամ ևս հանձնել քիմմաքրման: Մակերեսին կեղտը կարող է լինել ոչ երևացող, բայց եթե տվյալ իրը կրում եք պարբերաբար , ապա աստառը հաստատ չի մնա մաքուր:
Մասնագիտական հոգածությունը մորթին հուսալիորեն կպաշտպանի խոնավության , փողոցային փոշու և այլ նյութերի ազդեցությունից:
Մորթու և մուշտակի մասնագիտական քիմմաքրումը ԷԼԻՏԱ-ում կօգնի վերադարձնել Ձեր սիրելի մուշտակի մաքրությունը, գույնը և փայլը:
Բարձերի մաքրում
Յուրաքանչյուր կին իր կյանքում գոնե մեկ անգամ փորձել է տնային պայմաններում ինքնուրույն մաքրել բարձերը: Եվ նրանցից շատերը այդ գործողությունը վերհիշում են ահով, իսկ թաց թռչունի հոտը այդ գործն ավարտելուց հետո դեռ երկար են զգում:
ԷԼԻՏԱ-ն առաջարկում է ձեր բարձերի բմբուլե լցուկի չոր մաքրում ժամանակակից սարքվորումով:
Մեզ մոտ կարելի է ոչ միայն նորացնել, այլ նաև նորոգել ձեր բարձը – փոխելով մթելը – անդորրագրի վրա նշելով չափսերը:
Հիշեք ԷԼԻՏԱ-ում կարելի է մաքրել ինչպես տատիկի հին փետրաներքնակը, այնպես էլ նոր «ֆիրմային» արտադրանք:
Բարձերը և փետրաներքնակները խորհուրդ է տրվում մաքրել ոչ պակաս քան տարին մեկ անգամ:
ԷԼԻՏԱ © 1996 – 2024