«ԷՔՍՊՐՈՄՏ» ՍՊԸ ԿՈՂՄԻՑ («ԷԼԻՏԱ» ծառայության նշան)
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ (ՕՖԵՐՏԱ) (այսուհետ՝ նաև Պայմանագիր կամ Օֆերտա) հանդիսանում են հրապարակային օֆերտա (առաջարկ), որը «Էքսպրոմտ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն և/կամ Կատարող) կողմից առաջարկվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց (այսուհետ` նաև Հաճախորդ) կողմից ընդունվելու (ակցեպտավորվելու) պահից հանդիսանում են Հաճախորդի և Ընկերության միջև առկա ծառայությունների մատուցման հարաբերությունները հավաստող կնքված պայմանագիր:
1.2. Սույն Պայմանագիրը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ գլխով նախատեսված իրավանորմերով և ՀՀ գործող այլ իրավական ակտերով։
1.3. Ակցեպտավորելով սույն հրապարակային օֆերտան՝ Հաճախորդը հաստատում է, որ իր գտնվելու երկրի օրենքներով նա լրիվ գործունակ է և իրավունք ունի օգտվել Ծառայություններից: Եթե Հաճախորդը ներկայացնում է իրավաբանական անձ, ապա նա հավաստում է, որ ունի բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից և իրավաբանական անձի գտնվելու երկրի օրենքներով՝ օգտվելու Ծառայություններից: Համաձայնվելով սույն պայմաններին, Հաճախորդը ընդունում է, որ Ընկերությունը չի կարող ստուգել իր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Հաճախորդի վրա:
1.4. Հաճախորդը հավաստում է, որ կարդացել և ծանոթացել է սույն Պայմանագրին և ամբողջովին ընկալել է այն:
1.5. Ընկերությունը իրավունք ունի հրաժարվել ծառայությունների մատուցումից, եթե դրա պատշաճ կատարումը որևէ պատճառով անհնարին է դարձնում այն:
2. ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
2.1. Սույն Պայմանագրի կատարման ընթացքում հետևյալ սահմանումները օգտագործվում են հետևյալ իմաստներով.
Հրապարակային պայմանագիր (ՕՖԵՐՏԱ) – Պայմանագիր, որը հրապարակված է Ընկերության կողմից www.elita.am կայքում (այսուհետ՝ նաև Կայք) և հանդիսանում է օֆերտա մարդկանց անսահմանափակ շրջանակի համար:
Կատարող – «Էքսպրոմտ» ՍՊԸ (գրանցման հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան փող. 25ա շենք, բն. 39, գործունեության հասցե՝ ք. Երևան, Աշտաչակի խճ․ 30 շենք, տարածք 12, հեռ. +37410391091, ՀՎՀՀ՝ 02518169)
Պատվիրատու – ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ակցեպտավորել է սույն հրապարակայաին օֆերտան։
Պատվեր – Կայքի կամ կամ այլ ցանկացած եղանակով Հաճախորդի կողմից ծառայությունների մատուցման ակցեպտ, որն ընդունվել և հաստատվել է Կատարողի կողմից:
Ապրանք – Մաքրման և/կամ արդուկման ենթակա իր։
Ծառայություններ — Ապրանքի մաքրման, նորոգման և/կամ արդուկման ծառայություններ։
Վճար – Ծառայությունների մատուցման դիմաց գանձվող գումար։
3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
3.1. Սույն Պայմանագրով Ընկերությունը Պատվիրատուի հանձնարարությամբ պարտավորվում է տրամադրել մաքրման և/կամ արդուկման ծառայություններ, իսկ Հաճախորդը պարտավորվում է վճարել այդ ծառայությունների դիմաց:
3.2. Ծառայությունների մատուցման ժամանակը որոշվում է Ընկերության պայմաններին համապատասխան և կարող է տատանվել կախված ապրանքի տեսակից, քանակից, աղտոտվածության աստիճանից, անհրաժեշտ տեխնոլոգիական ընթացքից և այլն։ Ժամկետը հաշվարկվում է ապրանքը փաստցի Ընկերության արտադրամասում հայտնվելու պահից:
3.3. Ծառայությունների դիմաց վճարը որոշվում է հրապարակված գնացուցակի հիման վրա։ Ընկերության և Հաճախորդի համաձայնությամբ գները կարող են տարբերվել գնացուցակից:
4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քիմմաքրումը իրականացվում է <<Կատարողի>> կողմից, Պատվիրատուի հանձնարարմամբ, համաձայն ԳՕՍՏ51108-97-ի պահանջների։
Կատարողը պատասխանատվություն չի կրում՝
-այն հագուստի մաքրման որակի կամ վնասման համար, որի վրա բացակայում է դրա մաքրման պայմանական նշաններով պիտակը, կամ եթե առկա պիտակի վրա նշված պայմանական նշանները ակնհայտորեն չեն կարող կիրառվել որպես քիմմաքրման մեթոդ տվյալ հագուստի համար,
– հագուստի, ինչպես նաև սպիտակեղենի, վարագույրների, ծածկոցների վնասվելու կամ գունաթափվելու դեպքում, եթե դա բնական մաշվածության կամ առկա ներծծված լաքաների, կամ արևի ազդեցության արդյունք է (հատկապես հագուստի օձիքի, ուսերի, ծնկների մասում), կամ այլ , քիմմաքրման ձեռնարկությունից անկախ պատճառով,
– հնացած, կամ անհայտ ծագման լաքաների, կամ կամ այն լաքաների չհեռացման համար, որոնք նախապես մշակվել են տնային պայմաններում,
– չհանվող ֆուրնիտուրայի ամբողջականության համար ( շղթաներ, ճարմանդներ, դուրգամված կոճակներ, ուլունքներ և այլն)
-տրիկոտաժից կամ գործված իրերի վրայից <<հատի>> գնալու համար,
– տնային պայմաններում արդուկելու հետևանքով հագուստի վրա առաջացած վառած կամ փայլող տեղերի համար, որոնք կարող են արտահայտվել մաքրումից հետո․
– հագուստի վրայի ցեցի վնասած տեղերի ավելացման կամ մեծացման համար (անգամ մինչև ծակվելը)
– գրպաններում մնացած իրերի համար։
Կաշվե իրերի մաքրման ժամանակ հնարավոր է՝
-գույնի էական փոփոխություն,
– կաշվե տարբեր կտորների գույնի երանգի տարբերություն
– փայլի մասնակի կամ լրիվ կորուստ
-կարերի մասնակի կամ ամբողջովին քանդվելը։
– շփվող մասերում (օրինակ՝ օձիք, թևքեր, փեշ,գրպաններ) կամ կարերի մոտ մաշվածության ավելացում կամ առաջացում , ինչպես նաև դեֆեկտների առավել արտահայտվածություն,
– հագուստ արտադրողի մեղքով (կաշվի սխալ մշակման պատճառով ) առաջացած կաշվի բարակած տեղերում պատռվածքների , ծակերի առաջացում։
Սոսնձային մեթոդով (սոսնձի օգտագործմամբ) պատրաստված իրերի մաքրման ժամանակ հնարավոր է <<փուչիկների>> առաջացում, հագուստի գործվացքի թուլացում և հագուստի ընդհանուր տեսքի կորուստ։
Քիմմաքրման ընթացքում հնարավոր է հնացած մորթե իրերի մասնակի մազաթափ և բաց գույնի իրերի դեղնվածության առաջացում։
Զուգակցված հագուստի ինչպես նաև հատուկ բնույթի լաքաների մաքրման արժեքը որոշվում է անհատականորեն։
Տեքստիլից իրերը ընդունվում են մաքրման առանց երաշխիքի։
Ներկումը հնարավորէ իրականցնել միայն տվյալ գույնից դեպի ավելի մուգ գույն ։ Ներկման ընդունվում են միայն բամբակյա իրեր, տեքստիլի մեջ առկա արհեստական թելերը հանդիսանում են ցանկալի արդյունքի ստացման խոչընդոտ ։ Հագուստի կարերը հիմնականում լինում են արհեստական թելերից, հետևաբար դրանք չեն ներկվում։Սպիտակեցնող նյութերից առաջացած գունաթափված հետքերով իրերը հնարավոր է ներկել միայն սև գույն։ Ներկման արդյունքում հնարավոր է իրերը ենթարկվեն դեֆորմացիայի ( ֆիզիկական չափսերի փոփոխություն, <<փուչիկների>> , պատռվածքների առաջացում):
Պատրաստի պատվերը Կատարողը կարող է իր մոտ պահել մինչև 30 օրացույցային օր, այնուհետև յուրաքանչյուր օրվա համար կգանձվի 400դրամ ևս 30օրվա ընթացքում։ Այդ ժամկետը ևս լրանլուց հետո Կատարողը ոչ մի պատասխանատվություն չի կրում պատվերի պահպանման համար։
Բմբուլե բարձերի և բրդյա վերմակների, ներքնակների մաքրման արդյունքում հնարավոր է քաշի որոշակի փոփոխություն ։
Բրդյա գորգերի լվացման ժամանակ հնարավոր է ցեցի վնասած տեղերը դառնան ավելի արտահայտված ( անգամ մինչև ծակվելը) ։
Հարսանյաց զգեստների մաքրման ժամանակ հնարավոր է սիլիկոնով ամրացված քարերի կորուստ։
Ստորագրելով սույն անդորրագիրը Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունը այն մասին, որ մաքրման ենթակա իրերը ընդունվում են առանց մանրակրկիտ զննման։ Հետագայում ձեռնարկության համապատասխան աշխատակցի կողմից, մաքրման ուղարկված իրերը զննվում են տեսախցիկի առջև մինչև մաքրման ենթարկելը, և հայտնաբերված բոլոր թերությունների, ինչպես նաև անդորրագրում հայտնաբերված անճշտությունների մասին / քանակ, գումար, իրի մաքրման ծառայության արժեք/ տեղեկացվում է պատվիրատուին հեռախոսազանգով /որը կարող է ձայնագրվել/ , կամ կարճ հաղորդագրության միջոցով ։
Պատվիրատուն պարտավորվում է ամբողջությամբ վճարել ծառայությունների դիմաց կանխիկ կամ անկանխիկ եղանակով մինչև ծառայությունների մատուցումը։
4.11. Ծառայությունները մատուցումից հետո ապրանքի հետ ստացման պահին Պատվիրատուն պարտավոր է ապրանքը զննել և եթե կան Ծառայությունների մատուցման վերաբերյալ առարկություններ գրավոր ձևով ներկայացնել Ընկերությանը, հակառակ դեպքում Ծառայությունները Կատարողի կողմից կողմից համարվում են պատշաճ և ամբողջովին մատուցված։
5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
5.1. Կողմերի միջև սույն Համաձայնագրի կատարման հետ կապված տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով՝ գրավոր պահանջի հիման վրա: Պահանջի քննարկման ժամկետը 30 (երեսուն) օր է՝ այն հանձնելու օրվանից:
5.2. Եթե բանակցությունների արդյունքում Կողմերը համաձայնության չեն գալիս, ապա վեճը լուծվում է դատարան դիմելու միջոցով։
6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6․1․ Հաճախորդը երաշխավորում է, որ սույն Պայմանագրի դրույթները պարզ են իր համար, և նա ընդունում է դրանք անվերապահորեն և ամբողջությամբ:
6.2. Սույն Պայմանների որևէ դրույթի անվավերությունը չի հանգեցնում մնացած դրույթների անվավերությանը:
6․3 Ընկերություն ցանկացած ժամանակ կարող է փոփոխել սույն Պայմանագիրը։ Սույն Պայմանագրի փոփոխությունները սկսում են գործել Ընկերության կայքում տեղադրելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրի փոփոխություններով։
6․4․ Պայմանագրի փոփոխությունները չեն տարածվում այն պատվերների վրա, որոնք հաստատվել են մինչև Պայմանագրի փոփոխությունների ընդունումը։
7. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
«ԷՔՍՊՐՈՄՏ» ՍՊԸ
գրանցման հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան փող.25ա շենք, բն. 39,
գործունեության հասցե՝ ք. Երևան, Աշտարակի խճ 30 շենք, տարածք 12,
հեռ. +374 10391091,
ՀՎՀՀ՝ 02518169,
«Ամերիաբանկ» ՓԲԸ, հ/հ 1570003818610100,
info@elita.am
www.elita.am